Ադրբեջանի գազը Ուկրաինայով տարանցման բանակցությունների մասն է կազմում, հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Ուրբաթ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ ադրբեջանական գազի մատակարարումների հնարավորությունը Եվրահանձնաժողովի հետ քննարկումների մասն է՝ Ուկրաինայով տարանցիկ հոսքերի վերականգնման մասին, տեղեկացրել է Reuters-ը։

Նա ասել է, որ ադրբեջանական գազի տարանցման հնարավորությունն Ուկաինայով, սվոփ գործողությունների օգտագործմամբ, քննարկումների մասն էր կազմում։

Ֆիցոն հասել է այն բանին, որ Ուկրաինայի կողմից գազի տարանցման դադարեցման հարցը հիշատակվի հինգշաբթի Եվրամիության ղեկավարների գագաթաժողովի եզրակացություններում, այն բանից հետո, երբ սպառնացել է արգելափակել ցանկացած վերջնական հռչակագիր առանց դրա։

Սլովակիան դադարել է ռուսական գազ ստանալ Ուկրաինայով անցած տարեվերջից, երբ Կիեւը հրաժարվեց երկարացնել Մոսկվայի հետ համաձայնագիրը՝ փորձելով զրկել Ռուսաստանին եկամուտներից իր ներխուժման ֆինանսավորման համար։