Sovjet Ereveld Experience թանգարանը, որը նվիրված է Նիդեռլանդներում թաղված խորհրդային զինվորներին, շաբաթ օրը դռներն է բացել առաջին այցելուների առջեւ Լեսդեն քաղաքի մոտ, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

Թանգարանը գտնվում է «Փառքի խորհրդային դաշտ» հուշահամալիրից ոտքով մի քանի րոպե հեռավորության վրա, որտեղ թաղված են ԽՍՀՄ 865 զինվորներ, որոնք զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ամստերդամից մինչեւ թանգարան կարելի է հասնել մոտ 50 րոպեում։

Հովանավորներ են հանդիսացել Նիդեռլանդների իշխանությունները, Ուտրեհթ եւ Ամերսֆորթ քաղաքների տեղական իշխանությունները, Ռուսաստանի ԱԳՆ-ն, Հայաստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի կառավարությունները, ինչպես նաեւ մի քանի մասնավոր հիմնադրամներ։