Թուրքիայում 10 թափառող շներ գզել են երկամյա սիրիացի աղջկան՝ Ռանա Էլ Սելչիին։
Միջադեպը տեղի է ունեցել Քոնիայում, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
Փոքրիկ Ռանայի վրա, որն ընտանիքի հետ հյուր էր եկել հարազատներին, հարձակվել են մոտ 10 թափառող շներ։ Ծանր վիրավոր երեխային հարազատները հասցրել են քաղաքաին հիվանդանոց։
Նրան փրկել չի հաջողվել։





























