Սիրիայում երկու հայ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» թերթի Լաթաքիայի թղթակից Նայիրի Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ զոհվածները հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսներն են. նրանք Լաթաքիա քաղաքի մատույցներում են հայտնվել կրակոցների տակ։

Կարապետյանը հայտնեց նաև, որ երեկվանից Լաթաքիայում դադարեցվել է էլեկտրական հոսանքի մատակարարումը։



























