Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը մարտի առաջին կեսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն, կիր կայքում հայտնում է Չինաստանի ՊՆ-ն։

Հաղորդման համաձայն, զորավարժությունները տեղի կունենան իրանական Չաբահար նավահանգստի տարածքում։

Զորավարժությունները կներառեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ծովային թիրախների գրոհները, ընտրողական ստուգումները և ձերբակալությունները, վնասների վերացումը և համատեղ որոնողա-փրկարարական աշխատանքները:

Նպատակը մասնակից երկրների զինված ուժերի միջև փոխվստահության և գործնական համագործակցության խորացումն է, ասված է հաղորդման մեջ։