Աշխատանքի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Վոլգոգրադի, Կազանի, Աստրախանի, Նիժնի Նովգորոդի և Վլադիկավկազի օդանավակայաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վոլգոգրադում այդ միջոցառումները կիրառվել են դեռ շաբաթ օրը՝ ժամը 22:05-ին։
«Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել հետևյալ օդանավակայաններում. Աստրախան (Նարիմանովո, URWA) – Մոսկվայի ժամանակով ժամը 01:05-ից, Կազան (UWKD) — Մոսկվայի ժամանակով 02:00-ից, Նիժնի Նովգորոդ (Ստրոգինո․ UWGG) — Մոսկվայի ժամանակով 02:59-ից»,- Telegram ալիքում հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
Օդանավակայանները ժամանակավորապես չեղարկել են թռիչքներն անվտանգության նկատառումներից ելնելով։
Առավոտյան մոտ չորս օդանավակայաններ վերսկսել են բնականոն աշխատանքը.
- Աստրախանում և Վոլգոգրադում ժամը 05:48-ին,
- Նիժնի Նովգորոդում ժամը 06:10-ին,
- Կազանում ժամը 06:30-ին։
Առավոտյան ժամը 01:32-ին Վլադիկավկազում համանման միջոցառումների մասին է հայտնել Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Ժամը 06:58-ին նա հայտարարել է սահմանափակումները հանելու մասին։



























