ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը X սոցցանում պատմել է, թե ինչպես են իրեն հետապնդել ուկրաինամետ ցուցարարները՝ 3-ամյա դստեր հետ զբոսնելիս։

«Այսօր, երբ զբոսնում էի 3-ամյա դստերս հետ, մի խումբ ցուցարարներ՝ «Փառք Ուկրաինային» կարգախոսներով կրնկակոխ հետապնդում էին մեզ և բղավում, աղջիկս գնալով ավելի ու ավելի էր վախենում։

Որոշեցի զրուցել ցուցարարների հետ այն հույսով, որ կկարողանամ զրույցի մի քանի րոպե ստանալ, որպեսզի նրանք հանգիստ թողնեն աղջկաս։ (Սրա հետ համաձայն էին գրեթե բոլորը)»,- նշել է Վենսը։

Ըստ նրա, դա հիմնականում հարգալից խոսակցություն էր։ «Բայց եթե երեք տարեկան երեխայի եք հետապնդում քաղաքական բողոքի ակցիայի շրջանակներում, դուք վատ մարդիկ եք»,- գրել է Վենսը: