Երևանի Դավիթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան 1/7 հասցեում այսուհետև ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետ կգործի՝ ցանցի 12-րդ մասնաճյուղը Երևանում: Այն նաև երկրորդ նոր մասնաճյուղն է՝ բացված վերջին երեք ամսվա ընթացքում:
Քարֆուրը Հայաստանում ոչ միայն ընդլայնում է իր ցանցը, այլեւ հարստացնում առաջարկվող տեսականին:
«Ավելացրել ենք ավելի քան 2500 հայկական տեղական ապրանքատեսակներ, ինչպես նաև «Քարֆուր» բրենդի տեսականին՝ հասցնելով ավելի քան 2000–ի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Քարֆուր Հայաստան»-ի տնօրեն Ալեքսանդր Չիրկունովը:
«Քարֆուր Հայաստան»-ը վերջերս գործարկել է նաեւ իր օնլայն պատվերների հարթակը՝ carrefour.am-ը:
Քարֆուրում այս տարվա ընթացքում պատրաստվում են եւս 2 մասնաճյուղ բացել մայրաքաղաքում, երկուսն էլ մարզերում՝ Գյումրիում ու Աբովյանում։











