Կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ ընդհարումից հետո կրակել է զինված տղամարդու վրա և այժմ նա գտնվում է տեղի հիվանդանոցում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ պահին նստավայրում չի եղել, քանի որ հանգստյան օրերն անցկացնում է Ֆլորիդայի իր նստավայրում։
Գաղտնի ծառայության աշխատակիցները շաբաթ օրը տեղեկություն են ստացել տեղական իշխանություններից, որ ինքնասպանության հակում ունեցող տղամարդը, հավանաբար, Ինդիանայից Վաշինգտոն է մեկնում։ Այդ մարդու մեքենան հայտնաբերվել է Սպիտակ տան մոտակայքում, ասվում է հայտարարության մեջ:
Տղամարդը զենքն էր թափահարում, երբ ոստիկանները մոտեցան նրան, և շուտով, տեղական ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո կրակոցներ հնչեցին:
Տղամարդը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։





























