Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում առնվազն ութ մարդ է վիրավորվել, երբ գնորդը  շաբաթ օրը կեսօրին իր մեքենայով մխրճվել է CarMax խանութի մեջ, հայտնել է Ինգլվուդի ոստիկանության բաժինը:

Միջադեպը հետաքննվում է որպես դիտավորյալ արարք։

Ոստիկանությունը խանութ է ուղարկվել այն բանից հետո, երբ հաճախորդը դուրս է եկել շենքից, նստել մեքենան և մխրճվել  խանութի մեջ, հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ վարորդի շարժառիթը կարող էր լինել «գործնական վեճը», հաղորդում է NBC News-ը:

Վթարի տեսանյութում, որը տարածվել է սոցիալական ցանցերում, երևում է, թե ինչպես է արծաթագույն Subaru-ն շենք մտնում դռան միջով, այնուհետև շրջվում և դուրս գալիս մեկ այլ դռնով: