«Մենք ճնշման տակ եւ վախեցնելու պայմաններում բանացություններ չենք վարի։ Մենք անգամ չենք դիտարկի դա...»,- գրել է Արաղչին X սոցցանցի իր էջում։
Նա նշել է, որ «Իրանի միջուկային էներգետիկական ծրագիրը միշտ եղել եւ միշտ լինելու է բացառապես խաղաղ»։
«Ուստի, ըստ էության, չկա այնպիսի հասկացություն, ինչպես նրա «պոտենցիալ ռազմականացումը»,- ընդգծել է նախարարը։
Արաղչին ավելացրել է, որ Իրանը ներկայում բանակցություններ է վարում «եվրաեռյակի», ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։
«Այժմ մենք խորհրդակցություններ ենք վարում եվրաեռյակի եւ առանձին՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ իրավահավասար հիմքով եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Նպատակն այն է, որպեսզի ուսումնասիրվեն վստահության եւ թափանցիկության ամրապնդման ուղիները մեր միջուկային էներգետիկական ծրագրի հանդեպ՝ անօրինական պատժամիջոցների չեղարկման դիմաց»,- տեղեկացրել է նա։





























