Նամիբիայում նոյեմբերի երկրորդ կեսին գտնված խորհրդավոր մետաղական գունդը կարող է ռուսական «Սոյուզ-Ու» հրթիռակրի մաս լինել, որը հոկտեմբերի 30-ին ուղեծիր է հանվել «Պրոգրես Մ 13Մ» տրանսպորտային տիեզերանավի կողմից: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Նովոստի կոսմոնավտիկի» ամսագրի թղթակից Իգոր Լիսովը:
«Գրեթե վստահ եմ, որ նոյեմբերի 15-20-ի ընթացքում Նամիբիայում հայտնաբերված մետաղական գունդը, որի նկարները կան ինտերնետում, ոչ այլ ինչ է, քան «Սոյուզ-Ու» հրթիռակրի մաս: Հաշվարկները վկայում են, որ հրթիռի անկման ուղեգիծը նոյեմբերի 1-ին անցել է Նամբիայի հենց այդ տարածքով», - ասել է Լիսովը:
Փորձագետը բացառել է այն վարկածը, ըստ որի դա կարող է ռուսական «Ֆոբոս-Գրունտ» ընկնող կայանի մաս լինել, որը չի կարողացել Մարս մոլորակի հետագծի վրա դուրս գալ:
«Դա գործնականում բացառված է: Կայանը դեռ երկրի մթնոլորտ չի թեւակոխել: Դա տեղի կունենա ավելի ուշ, հավանաբար 2012թ. հունվարի առաջին կեսին», - ասել է նա:




























