Մալայզիայի Սաբահ նահանգում սաստիկ հեղեղումների պատճառով ավելի քան 4 հազար մարդ տարհանվել է ժամանակավոր տեղավորման կետեր։ Այս մասին հայտնել է Bernama լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալներին։
Նրա տեղեկացմամբ՝ նահանգի տարհանված բնակիչների թիվը կազմում է 4 122։ Տուժածների համար կազմակերպվել է 18 ժամանակավոր տարհանման կենտրոն։
2023թ. Մալայզիայում հեղեղումների պատճառած վնասի չափը կազմել էր 755,4 մլն ռինգիթ (161,4 մլն դոլար), ինչը համադրելի է երկրի ՀՆԱ 0,04 տոկոսի հետ։





























