Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել է Իրանի իշխանությունների հրաժարումը միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ համագործակցությունից։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, Պեսկովը պատասխանել է, որ Թեհրանն ինքնուրույն է ձեւավորում իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության հարցերում։

«Իրանն ինքնիշխան երկիր է։ Պարզ է, որ լարված շփումներ են սպասվում։ Հասկանալի է, որ Իրանը ձգտում է բանակցությունների՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ ...Մեր կողմից մենք կշարունակենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից՝ իրավիճակը խաղաղ հունով կարգավորելու համար»,- պարզաբանել է Պեսկովը։

Մինչ այդ Թրամփը նամակ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Թրամփն ընդգծել է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա», եւ հույս է հայտնել, որ Թեհրանը կբանակցի Վաշինգտոնի հետ։

Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ասել է, որ Իրանը ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակում է Թեհրանի դեմ առավելագույն ճնշման ու սպառնալիքի քաղաքականությունը։