Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցները, ապա ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը բախման վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այն հավտածն է որը ունի նստվածք, ու վարորդները անցնելով այդ նստվածքի վրայով, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և տեղի է ունենում բախում:





























