Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից որպես մեղադրյալ բերման ենթարկված, միջազգային հետախուզման մեջ գտնվող և Ադրբեջանում կալանավորված Ելենա Խախալևայի վերաբերյալ որոշում է կայացվել։ Այս մասին APA-ին հայտնել է փաստաբան Շախլա Գումբատովան։

Ըստ տեղեկությունների՝ նրա արտահանձնման պահանջը չի բավարարվել։ Ելենա Խախալևայի արտահանձնումը Ռուսաստան մերժվել է: 

Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին դատավոր Ելենա Խախալևային հունվարին ձերբակալել էին Բաքվի օդանավակայանի աշխատակիցները։

Ռուսական կողմը Խախալևային հետախուզում է հայտարարել խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, իսկ Դոնի Ռոստովի դատարանը հեռակա կալանավորելու որոշում է կայացրել։ Ռուսաստանի համապատասխան մարմիններին խնդրել են տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը նրա արտահանձնման համար։ Ըստ քննիչների՝ նա խաբեությամբ յուրացրել է մոտ 1,2 մլն ռուբլի, ինչպես նաև կեղծել է աշխատանքային ժամերին վերաբերող փաստաթղթեր։ ՌԴ Քննչական կոմիտեն Խախալևայի ձերբակալության մասին որոշում է կայացրել և նրան միջազգային հետախուզման մեջ է մտցրել 2022 թվականի մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության և պաշտոնեական կեղծիքի համար։