Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցություններ նախատեսված չեն, РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախատեսված չէ։ Ավելին, ամերիկյան կողմից որևէ տեղեկություն չի ստացվել»,- ասել է նա։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի նոր հանդիպումը կարող է կայանալ այս շաբաթ Սաուդյան Արաբիայում։





























