Գործարկվել է USX-1 Defiant նոր միջին անձնակազմի նավը։ Այն կառուցվել է Serco Inc.-ի ձեռնարկության հզորություններում։ Վաշինգտոն նահանգում՝ ԱՄՆ պաշտպանական հեռանակարային հետազոտական ​​նախագծերի (DARPA) գործակալության NOMARS (No Manning Required Ship) ծրագրի շրջանակում:

Առաջիկա ամիսներին նավը մի շարք փորձարկումներ կանցնի, այնուհետև դուրս կգա բաց ծով՝ ցուցադրելու համար իր հնարավորությունները, հայտնում է nud-science-ը։

USX-1 Defiant-ն ունի 54,8 մետր երկարություն և 240 տոննա ջրատարողություն:

Հետագայում նմանատիպ անաձնակազմ նավերը պատրաստվում են համալրվել տարբեր մոդուլային հարթակներով՝ օրինակ՝ հետախուզության և հսկողության սարքավորումներ կամ տարբեր զինատեսակներ։ Նավերը կկարողանան ծառայել նաև բեռների և վառելիքի փոխադրման համար։