Փենսիլվանիայի ծերանոցի մոտ գտնվող ավտոկայանատեղիում Beechcraft Bonanza միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել նախօրեին. ինքնաթիռն անմիջապես բռնկվել է, սակայն, նախնական տվյալներով, ինքնաթիռում գտնվող բոլոր հինգ ուղևորները կարողացել են ողջ մնալ։ Նրանց վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։

Ականատես Բրայան Փիփկինը պատմել է, որ սկզբում տեսել է ինքնաթիռի թռիչքը, սակայն հետո նրա հետագիծը կտրուկ փոխվել է, գրում է Bild-ը։ «Այնուհետև այն քթով ներքև իջավ, և անմիջապես կրակ եղավ», - նկարագրեց նա վթարի պահը:

Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 10 ավտոմեքենա և գրեթե տարածվել է եռահարկ ծերանոցի վրա։

«Հրաշք է, որ գետնի վրա ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել»,- ասել է ոստիկանապետ Դուան Ֆիշերը։

Վթարի պատճառները դեռ պարզված չեն։ Սակայն, ըստ դիսպետչերների հետ զրույցների ձայնագրության, օդաչուն հայտնել է բաց դռների մասին, ինչի պատճառով ծրագրել է վթարային վայրէջք կատարել։