Նավահանգստի պետ Մարտին Բոուերսը Sky News-ին հայտնել է, որ 32 մարդ տուժել է այն բանից հետո, երբ բեռնանավը բախվել է նավթատարին Հյուսիսային ծովում։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Արեւելյան Յորքշիրի ափերի մոտ երկու նավեր են բախվել։
Դեպքի վայր են ուղարկվել մոտակա բնակավայրերից փրկարարական ուղղաթիռ ու նավակներ, ինչպես նաև առափնյա պահպանության ինքնաթիռ։ Օգնության են հասնում մոտակա նավերը, որոնք ունեն հրդեհաշիջման սարքավորումներ։
Ըստ ծովային երթևեկության հետևման MarineTraffic կայքի՝ մոտակայքում կան բավականին շատ այլ նավեր:
Նրա խոսքով՝ առաջին նավը ժամանել է 13 մարդով, և դա ծովային հողմակայանի նավ էր, որը մոտակայքում էր, երբ աղետը տեղի ունեցավ:





























