Հայաստանն ընդգրկվել է ռուսական շոկոլադե հրուշակեղեն ներմուծող երկրների լավագույն տասնյակի մեջ, հայտնում է «Ագրոէքսպորտ»-ը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։

Միաժամանակ նշվում է, որ ռուսական շոկոլադը գնալով ավելի տարածված է դառնում արտասահմանում։ Ռուսական հրուշակեղենի համար ամենամեծ ներուժ ունեցող շուկաները Չինաստանն ու Պարսից ծոցի երկրներն են։ Նախնական փորձագիտական գնահատականներով՝ 2024 թվականին ներմուծող երկրները գնել են ավելի քան 250 հազար տոննա ռուսական շոկոլադե հրուշակեղենի արտադրանք, ինչը 2023 թվականի համեմատ 7 տոկոսով ավելի է։




























