Լոնդոնի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել ոմն տղամարդու, որը շաբաթ օրը Պաղեստինի դրոշով մագլցել է Բիգ Բեն և այնտեղ անցկացրել 16 ժամ, մինչև հրշեջ ամբարփիչով նրան իջեցրել են:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Էսսեքս նահանգի Ուեսթքլիֆ-օն-Սի քաղաքի 29-ամյա բնակիչ Դենիել Դեյը մեղադրվել է անկարգությունների և օրինախախտումների մեջ:
Դեյը երկուշաբթի կկագնի Վեսթմինսթերի մագիստրատուրայի դատարանի առաջ:





























