Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները դարձել են կարևոր քայլ բնակչության պատրաստվածության զարգացման խթանման համար։
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ:
Մասնավորապես՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց», «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց», «Լանջիկի միջնակարգ դպրոց», «Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց», «Բյուրակնի միջնակարգ դպրոց», «Մարմաշենի միջնակարգ դպրոց», «Ամասիայի միջնակարգ դպրոց», «Թավշուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում, միևնույն ժամանակ «Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության ստեղծման պատմությունը» թեմայով դասախոսություններ են անցկացվել «Ձորակապի միջնակարգ դպրոց», «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց», «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց», «Զույգաղբյուրի միջնակարգ դպրոց», «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Հայրենյացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում:
Դասընթացներն ուղղված էին մասնակիցների գիտակցության բարձրացմանը և անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու ճիշտ վարքագծի ձևավորմանն արտակարգ իրավիճակներում։
Միջոցառումների շրջանակներում մասնակիցներին բաժանվել են թեմատիկ բուկլետներ, որոնք պարունակում են արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և խորհուրդներ խուճապի նվազեցման և անվտանգության պահպանման վերաբերյալ։
Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված միջոցառումներն արդյունավետորեն նպաստել են բնակչության շրջանում տարաբնույթ վտանգների և դրանցից պաշտպանվելու միջոցների մասին իրազեկվածության բարձրացմանը, ընդգծել քաղաքացիական պաշտպանության համակարգի կարևորությունը և երաշխավորել մարզի բնակչության և կրթական հաստատությունների ցանկացած իրավիճակում պատրաստ լինելուն։





























