Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում բանակցություններ են սկսվել ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլթցը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Կիեւի՝ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։





























