«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բաժանորդի ցանկությամբ ֆիքսված կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորության մասին: Հաճախորդը կարող է անջատել ֆիքսված հեռախոսը մեկ ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով եւ չվճարել ծառայության դիմաց նշված ժամանակահատվածում` պահպանելով իր հեռախոսահամարը:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆիքսված կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունից կարող են օգտվել «ԱրմենՏել» ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները: Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:




























