Գյումրիում թափառական շների դեմ  պայքարի դաժանությունը բարկացրել է քաղաքի բնակիչներին։

«Կենդանասերները Գյումրիում» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շանը տանջելով տեղափոխում մեքենա։

Մեքենայի վրա առկա գրությունից պարզ է, որ մարդիկ ինչ-որ կազմակերպության կամ հիմնարկի աշխատակիցներ են։