Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 միլիոն դոլար պետական ​​միջոցների յուրացման մեջ եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը։

Դատավճիռը ընթերցել է դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Սաակաշվիլիի անվտանգության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային, սակայն նրան տուգանել են ընդամենը 3000 լարի ով(ավելի քան 1000 դոլար)։

Սաակաշվիլին ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը և չի միացել տեսակոնֆերանսի միջոցով։ Դատավորի խոսքով՝ նախկին նախագահը առողջական պատճառներով չի ցանկացել մասնակցել նիստին։ Դատավճիռը դատարանի դահլիճում դժգոհություն է առաջացրել Սաակաշվիլիի կողմնակիցների շրջանում, և կարգադրիչները ստիպված են եղել հեռացնել նրանց։

Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել պետական ​​միջոցների յուրացման մեջ 2014թ. Գլխավոր դատախազության տվյալներով՝ այդ գումարի զգալի մասը 2009-2012 թվականներին ծախսվել է քաղաքական գործչի անձնական կարիքների համար, մասնավորապես՝ «օտարերկրյա խոհարարների, մերսողների, կոսմետոլոգների և դիզայների ծառայությունների համար», ինչպես նաև շքեղ իրեր ձեռք բերելու, զբոսանավերի և ինքնաթիռների վարձակալության, օտարերկրյա ուղևորությունների ժամանակ ինքնաթիռների վարձակալության համար։