Առնվազն վեց մարդ է մահացել, մոտ 40-ը՝ վիրավորվել Չիլիի Կոկիմբո շրջանում չորս ավտոբուսի բախման հետեւանքով։ Այս մասին հայտնել է BioBio ռադիոկայանը։
Նրա տվյալներով՝ ավտոբուսներից մեկը շրջվել է մայրուղում, որից հետո երկու այլ մեքենա կանգնել են տուժածներին օգնելու համար։ Այդ պահին նրանց է բախվել մեկ այլ ավտոբուս, որը, ըստ ականատեսների, մեծ արագությամբ է շարժվելիս եղել։ Վթարը տեղի է ունեցել մթության մեջ։
Մահացածների թվում է ավտոբուսի վարորդը, որը մխրճվել է այլ մեքենաների մեջ։ Ինչպես հայտնել է BioBio-ն, 12 ուղեւոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։





























