Ռուսաստանում մեկնարկի ժամանակ վթարվել է կապի «Մերիդիան» արբանյակը, եւ այժմ փորձում են ճշտել նրա կոորդինատները:
Մեկնարկը կայացել է Պլեսեցկ տիեզերակայանից, բայց մեկնարկից հետո վթարային իրավիճակ է ստեղծվել հրթիռակրի երրորդ մակարդակում: Ելնելով այդ հանգամանքից, կարելի է ասել, որ արբանյակն ընկել է Սիբիրի տարածքում:
Սա «Մերիդիան» շարքի սարքավորման 5-րդ մեկնարկն էր: 2011թ. սկզբից Ռուսաստանը 33 թռիչք է իրականացրել բոլոր տիեզերակայաններից: Դրանցից հինգն ավարտվել են անհաջողությամբ:




























