8 մարդ զոհվել, եւս 70-ը մարմնական վնասվածքներ են ստացել Կոլումբիայի արեւմուտքում նավթատարի պայթյունի արդյունքում: Մոտ երկու տասնյակ մարդ էլ անհետ կորած են համարվում:

Դոսկեբրադաս քաղաքի քաղաքապետը Agence France-Presse-ին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի գիշերը: Միջոցառման հանգամանքները պարզվում են: Պայթյունի վայրում աշխատում է փորձագետների խումբը:

Միջադեպի արդյունքում մասամբ ավերվել է երեք տուն: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել:

Կոլումբիայի ոստիկանապետ, գնդապետ Գոնսալո Լոնդոնյոյի վարկածով պայթյունի պատճառը կարող էր լինել խողովակաշարի ապօրինի կտրումը` գողության նպատակով: