«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է անցնող տարվա արդյունքները աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ: Ըստ հաշվետվության, իրավիճակն Ադրբեջանում 2011-ին եղել է ամենածանրը վերջին վեց տարիներին, սպանվել է լրագորղ Ռաֆիկ Թաղին:

Սպառնալիքներ, առեւանգումներ, հարձակումներ են իրականացվել տարեսկզբին ակտիվ ժողովրդավարական երիտասարդության նկատմամբ: շարունակվել են հարձակումները լրագրողների դեմ, ճնշվել է ազատ խոսքը Նախիջեւանում:

«Մամուլի ազատության ինդեքսում 2010թ. Ադրբեջանը 152-րդ տեղում է 187 երկրների մեջ: Ադրբեջանը շարունակում է մնալ ավտորիտար երկիր` կոռուպցիոն մտածելակերպով»,- ասվում է զեկույցում: Պարադոքսալ է այն, որ տնտեսական բումը Բաքու-Ջեյհան նավթատարից հետո միայն ուժգնացրել է այդ միտումները` իշխանություններին լրացուցիչ ռեսուրսներ եւ վստահություն հաղորդելով, որ միջազգային հանրությունը պատժամիջոցներ չի մտցնի:

Մամուլը մնում է ծայրահեղ բեւեռացված, իսկ անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցները ենթարկվում է մշտական ճնշման: Վառ օրինակը «Ազադլիգ» թերթն է, որի խմբագիր Գանիմատ Զահիդը մի քանի տարի է անցկացրել բանտում, իսկ երիտասարդ լրագրող Ագիլ Հալիլը լքել է երկիրը 2008թ.:

Իրավիճակը Նախիջեւանում հիշեցնում է Հյուսիսային Կորեան, ազատ մտածող մարդկանց հետապնդումներն ահռելի չափերի են հասել, հաղորդում է contact.az-ը: