Երեկ կեսգիշերն անց երւանյան ակումբներից մեկում` Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Էլլա» գիշերային ակումբում  տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով կռվի մասնակիցներից մեկը  ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ` հաճախորդների ու ակումբի աշխատակիցները կատաղությունից կուրացած` նույնիսկ շշերով ու պատահած իրերով սկսել են հարվածել միմյանց: Հաճախորդներից մեկն անգամ գլխուղեղի ցնցում է ստացել ու կոտրվածքներ:  Ըստ մեր աղբյուրի նա մասնագիտությամբ բժիշկ է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում: Թե ինչ պատճառով է հասունացել կռիվն ու ինչ հետեւանքներով ավարտվել, NEWS.am-ի թղթակիցը  փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Լրատվության վարչությունից մեր թղթակցի հետ զրույցում հաստատելով կատարվածը` հավելել են, որ  կատարվում է նախքննություն:  Իսկ կռվի մասնակիցների  առողջական վիճակի ու ծեծկռտուքի բուն պատճառի մասին այլ մանրամասներ չեն հայտնել: