Լիբանանը երկու օր առաջ նախազգուշացրել է Սիրիային «Ալ-Կաիդայի» գրոհայինների ներխուժման մասին: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսիին:
«Լիբանանյան իշխանությունները երկու օր առաջ են զգուշացրել, որ «Ալ-Կաիդայի» ջոկատը ներթափանցել է Սիրիա Էրսալից»,- ասել է նա:
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել, զոհվել է առնվազն 40 մարդ, մոտ 100-ը վիրավորվել են: Ահաբեկչություններից անմիջապես հետո սիրիական իշխանությունները դրանց մեղքը բարդել էին «Ալ-Կաիդայի» գրոհայինների վրա:




























