Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանի  ֆեյսբուքյան գրառումներից հետո  ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը նրա դեմ դատական հայցն անիմաստ է համարում։

«Դե ինչ, հարգելի ընկերներ, Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը փաստացի հերքեց իր փետրվարի 19-ի գրառումը, որում ինձ, իմ եղբորը վերագրում էր ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերության հետ կապի մեջ և անհավանական քանակի պետական տենդերներ շահելու մեջ:

Ուրախ եմ, որ Պեդռոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ՝ ընդունելու իր բացթողումը և հրապարակավ շտկելու այն, ինչը հարգանքի արժանի քայլ եմ համարում:

Հայցը, բնական է, այլևս անիմաստ է դառնում, մնում է, որ իրենց անկախ և օբյեկտիվ հռչակած լրատվամիջոցներն այն ջանասիրությամբ, ինչպես գրում էին, որ Ալեն Սիմոնյանը, իր եղբայրը կապ ունեն ճանապարհաշինական կազմակերպության հետ և հարյուր-միլիոնավոր դոլարների տենդեր է շահել, հետո սնանկացել, հիմա նույն ջանասիրությամբ հերքեն դա:

Դե ինչ, անկախ, ազատ, արհեստավարժ, օբյեկտիվ և ոչ «դեղին մամուլ», կսպասենք Ձեր արձագանքին»,-գրել է Ալեն Սիմոնյանը թելագրամի իր ալիքում։

photo_2025-03-13_10-53-21.jpg (54 KB)

photo_2025-03-13_10-53-20.jpg (60 KB)