Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգում գտնվող Ջուդի լեռան վրա գործողություններ իրականացրած թուրական զինված ուժերը շրջափակման մեջ են վերցրել մի խումբ քուրդ զինյալների։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ջուդի լեռան վրա սկսված գործության ժամանակ թուրք զինվորականները շրջափակման մեջ առնելուց հետո հրամայել են հանձնվել, սակայն մերժում ստանալով սկսել են ռազմական գործողությունները։ Բախման հետեւանքով սպանվել է 15 քուրդ զինյալ։ Թուրքիայի զինված ուժերից սպանվել է 1 զինվորական։




























