Էնթոնի Բլինքենի քաղաքականությունը փաստացի զրոյացրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողությանը։

«Մենք այդ հարաբերությունները կառուցել ենք տասնամյակներ շարունակ։ Մենք ԱՄՆ հուսալի եւ մերձավոր գործընկերն էինք, եւ նա մեզ հետ էր։ Իսկ երբ նրանք մեր կարիքն ունեին, մենք նրանց կողքին էինք. երբ խոսքը Իրաքի մասին էր, երբ խոսքը Աֆղանստանի մասին էր... ՆԱՏՕ անդամ չլինելով՝ Ադրբեջանը 2020թ. միացավ Աֆղանստանում գործողություններին։ Հենց մեր [զորակազմը] վերջինը դուրս եկավ այդ երկրից»,- ասել է Ալիեւը։ «Սակայն այն բանից հետո, երբ մենք հեռացանք, մեր դեմ պատժամիջոցներ մտցվեցին, եւ դա մեծ հիասթափություն առաջացրեց Ադրբեջանում»,- ավելացրել է նա։