Կառավարության նիստից հետո լրագրողները ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին առաջարկեցին մոտենալ իրենց՝ ճեպազրույցի։

Նա չմոտեցավ, շարունակեց ճաապարհը։ Լրագրողը հարցրեց՝ «մենակ թուրք գործընկերների համար եք գնո՞ւմ, պարոն Միրզոյան», որից հետո նախարարը մոտեցավ եւ ասաց. «Նախ ես ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք, ոչ արհեստավարժ։ Երկրորդ՝ սա լրագրողական  մասնագիտական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է։ Ամոթ ձեզ»։

Լրագրողներից մեկն արձագանքեց. «Ամոթ ձեզ, որ գալիս ամոթանք եք տալիս ու գնում եք»:

Միրզոյանը, որ արդեն հեռանում էր, վերադարձավ ու նշեց. «Երբ որ ձեզնից որևէ մեկն ասում է՝ մենակ  թուրք գործընկերներին եք պատասխանում, լրիվ իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, իսկ դուք ձեր չափի մեջ մնացեք»։