Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների 53 մլն դոլարի հաշիվները: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարության մամլո քարտուղարը:
Ընդհանուր առմամբ սառեցվել են 12 ընկերությունների եւ 54 ֆիզիկական անձանց, այդ թվում` նախագահ Ասադի, գլխավոր հրամանատար Մահեր Ասադի, ինչպես նաեւ ՆԳՆ Մուհամեդ Իբրահիմ ալ Շաարի հաշիվները, փոխանցում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի իշխանությունները դեռ մայիսին էին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ`սիրիական ղեկավարության վրա ճնշումն ուժեղացնելու համար, որը մի քանի ամիս շարունակ չի կարողանում կարգավորել հակամարտությունը երկրում:




























