«Բացարձակ տեղյակ չեմ, չեմ կարդացել ԱԳՆ հայտարարությունը»։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցերին, թե արդյոք ԱԳՆ հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է ԵՄ դիտորդական առաքելությունից և հետ է կանչում միջազգային հայցերը։

«Ժամանակ չի եղել ծանոթանալու հայտարարությանը, չեմ կարդացել»,–ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։