Ի վերջո, ձեզ ո՞վ է բերել իշխանության: Այս հարցը այսօր՝ մարտի 13-ին, լրագրողները տվեցին Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նախ ասաց՝ «եդ լո՞ւրջ եք հարցնում», ապա հիշեցրեց, որ իր վերջին ասուլիսում երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրեցին, թե ինչու է պարտվել ընտրություններում, նա պատասխանել էր՝ որովհետեւ ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին:
Հարցին՝ 2018-ին զգացե՞լ է քոչարյանականների աջակցությունը հրապարակում, վարճապետը պատասխանեց. «Ես ընդհանրապես, քոչարյանականների գոյությունը չեմ զգացել 2018-ին:
Դուք ասում եք, որ ես իրեն դատում եմ, ժողովուրդն էլ ասում է՝ ընդհակառակը, ես իրեն չեմ դատում: Հիմա ես իրեն դատում եմ, թե՞ չեմ դատում»:
Ինչ վերաբերում է տեսակետին, որ ինքը նախկիններին պահում է քաղաքական դաշտում, որ իր իշխանությունն ամուր լինի, Փաշինյանն ասաց. «Որ ասեք՝ պահելու մեխանիկան որն է՝ ես կասեմ: Ի՞նչ է նշանակում պահել, կապել ենք որեւէ տե՞ղ:
Ես չեմ կարծում, որ նրանք ընդհանրապես քաղաքական գործոն են»:











