Արդեն կարելի է որպես փաստ արձանագրել, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական ռեժիմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Դե ինչ։ Այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին, որն իշխանությունը ստանձնել է 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարությունները հանդես են եկել հայտարարություններով եւ տեղեկացրել, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։