ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր` դեկտեմբերի 23 -ին արձակուրդի է մեկնել Հավայան կղզիներ:

Ինչպես  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  վերջինը, ինչ նա արել է, աշխատավարձի ֆոնդի արտոնությունների երկարաձգման մասին օրենքի ստորագրումն է եղել:

Սկզբում ԱՄՆ նախագահը ծրագրել էր արձակուրդի մեկնել դեկտեմբերի 17-ին, սակայն նրա ծրագրերը խափանել էր Կոնգրեսը:  Հերթական անգամ ձգձգվեց  «հարկային արձակուրդների» մասին օրինագծի երկարաձգման հարցը: Նախագահն էլ չցանկացավ Վաշինգթոնին թողնել առանց այն վստահության,  որ նոր տարվանից հարկերը չեն ավելանա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նշենք, որ Օբամայի ընտանիքը նրան արդեն մեկ շաբաթ սպասում է Հավայան կղզիներում: