Սեւ ծովի ափին գտնվող Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել տեղի նավթի պահեստում, հայտնել է շրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը։
«Բենզինի տարաներից մեկը հրդեհվել է. Հրդեհային տարածքը 1000 քմ-ից ավելի է, աշխատում են շտապ օգնության ծառայությունները»,- գրել է նա Telegram-ում։
Կոնդրատևի խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 120 մարդ և 39 միավոր տեխնիկա։
Ավելի վաղ ռուսական Telegram ալիքները՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել էին նավթավերամշակման գործարանի տարածքում պայթյունների և հրդեհի մասին։





























