American Airlines ավիաընկերության չվերթի ուղեւորները ստիպված են եղել տարհանվել Կոլորադոյի Դենվեր օդանավակայանում ինքնաթիռի հրդեհից հետո։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ին։ Հրդեհի պատճառն ու հնարավոր զոհերի մասին տեղեկությունները դեռ պարզված չեն։ Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ուղևորները լքում ինքնաթիռը վթարային ելքերի վրայով:

Օդանավակայանի և ավիաընկերության ներկայացուցիչները դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել։ Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները՝ դեպքի հետևանքները վերացնելու համար։