Էկվադորում 95 օր անց կենդանի են գտել կորած պերուացի ձկնորսին։ Այս մասին հայտնում է Peru 21 ազգային թերթը։

Նապա Կաստրոյին վերջին անգամ տեսել են 2024 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ նա ծով է մեկնել իր ձկնորսական նավով՝ «Գատոն 2», իր հայրենի Մարկոնա քաղաքից: Տղամարդը կապի մեջ է եղել իր սիրելիների հետ, սակայն անհետացել է 10 օր անց՝ Սանտա Ռոզա կղզուց 40 մղոն հեռավորության վրա:

Ձկնորսի հարազատներն անմիջապես դիմել են իշխանություններին, սակայն որոնողական աշխատանքները դրական արդյունք չեն տվել։ Նրա գտնվելու վայրը 84 երկար օր անհայտ էր:

Նապա Կաստրոյին ողջ են գտել Էկվադորի ջրերում և փրկել էկվադորի ձկնորսական նավի անձնակազմը։ Այդ ժամանակ նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և տառապում էր ջրազրկումից՝ վերջին 15 օրն անցկացրել էր առանց խմելու ջրի։

Փրկելուց գրեթե անմիջապես հետո ձկնորսը տեսահոլովակի միջոցով կապ է հաստատել հարազատների հետ՝ ասելու, որ ողջ-առողջ է։ Պերուացի ձկնորսի ընտանիքը կառավարությանը խնդրում է կազմակերպել Նապայի վերադարձը Պերու։