ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆն արդեն լքել է Մոսկվան, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Նա թռել է», - ասել է գործակալության աղբյուրը՝ ի պատասխան այդ մասին հարցին։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի և Վիտկոֆի հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը։ Ամերիկացի հատուկ բանագնացին տեղափոխող ինքնաթիռը մարտի 13-ին վայրէջք է կատարել Ռուսաստանում։
Flightradar-ի փոխանցմամբ՝ Մոսկվայից օդ բարձրանալուց հետո նրա ինքնաթիռն այս պահին գտնվում է Բաքվում։





























