Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը  որոշել է վիրավորել ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին:

Ինչպես հաղորդում է «Մուզռինգը», Twitter -ի իր միկրոբլոգում Սոբչակը  հայտարարել է, թե չի համարձակվի դրամապանակով պայուսակը հարդարման սենյակում թողնել Կիրկորովի մոտ: «Ինչպե՞ս կարող եմ դա անել, չէ՞ որ նա բԵԴՌՈսովիչ է»,-գրել նա:

Նշենք, որ «ԵԴՌՈ»-ն  ընդգծելով` նա ակնարկում է  Ռուսաստանի կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: Վերջին շրջանում Սոբչակը «խրվել» է քաղաքականության մեջ, առիթը բաց չի թողնում «եդինոռոսներին» խայթելու համար եւ մասնակցում է  Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպվող հանրահավաքներին: