Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ուրբաթ օրը քննարկել են բարձր մակարդակի շփումների նախապատրաստմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Յուրիևիչ Գալուզինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Բաբկենովիչ Արսենյանի հետ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումների նախապատրաստումը»,- ասված է հաղորդագրությունում։