Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արմենակյան փողոցում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։