Փաշինյանը այո, շտապում է, որովհետև նա եկել է իշխանության, խաղաղություն հաստատելու խոստումով: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրին:
«Հիմա ինքը տեսնում է, որ մնացել է մի տարի ու մի քանի ամիս, իրեն պետք է մի հատ թղթի կտոր, անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբերլինի նման այսպես թափահարի, ասի՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Բայց Չեմբերլենի ստորագրած այդ թուղթը ինչ բերեց Եվրոպայի գլխին, մի այդպիսի բան էլ սա է բերելու Հայաստանի գլխին»,-ասաց նա:
Նա հավելեց, որ Ադրբեջանը դեռ պոչ է խաղացնելու. «Իրենք մի հատ նախապայման են բերել, հետո մի ուրիշ նախապայման է 350 000 ադրբեջանցիների վերադարձն է, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան»: Այո, փաստաթղթում դա չկա, բայց դրա ստորագրելը կարող է կախված լինի այլ նախապայմաններից»:











